Պույոլ. «Վստահ եմ, որ «Ռեալը» ձգտում է ռևանշի»
12/06/2009 16:37

Պույոլ. «Վստահ եմ, որ «Ռեալը» ձգտում է ռևանշի»

«Բարսելոնի» ավագ Կառլես Պույոլն իր կարծիքն է հայտնել` կապված Կակայի ու Քրիշտիանու Ռոնալդուի` «Ռեալ» տեղափոխության հետ:

«Մադրիդյան ակումբը հիանալի թիմ կունենա: Հավաքականում բոլորը հենց միայն «Ռեալի» վերջին ձեռքբերումների մասին են խոսում: Չէ՞ որ Կական ու Ռոնալդուն մեծագույն խաղացողներ են: Այս մրցաշրջանում «Ռեալի» հետ մեկ հանդիպում չէ, որ անցկացրել ենք, և ես գիտեմ, որ մադրիդցիները ձգտում են ռևանշի: Ինչ էլ որ լինի, մենք չեմպիոններ ենք և կաշխատենք պահպանել մեր կոչումը: Եթե խաղանք այնպես, ինչպես այս մրցաշրջանում, ամեն ինչ լավ կստացվի»,- ասել է Պույոլը «Radio Marca»-ին տված հարցազրույցում:

 

Պույոլ. «Վստահ եմ, որ «Ռեալը» ձգտում է ռևանշի»