.jpg)
Լապորտա. «Կուզեի իմանալ, թե որտեղից «Ռեալին» այդքան փող»
Իսպանական «Բարսելոնի» նախագահ Ժոան Լապորտան իր թիմի փիլիսոփայությունը համեմատել է մադրիդյան «Ռեալի» քաղաքականության հետ, ինչպես նաև պատմել է ամառային տրանսֆերային շրջանում իր ակումբի պլանների մասին:
«Ռեալն» ու «Բարսելոնը» թիմի կառուցման հարցում տարբեր մոտեցումներ ունեն: Մենք հենվում ենք քրտնաջան աշխատանքի վրա, մինչդեռ մադրիդցիները գերադասում են ամեն ինչ անմիջապես ստանալ` մեծ գումարների դիմաց: Մենք մեր ֆուտբոլիստներին վերածում ենք աշխարհում լավագույն խաղացողների, իսկ նրանք ցանկանում են գնել այդպիսիններին: Ներկա պահին «Ռեալը» հենց հայտնի ֆուտբոլիստներին է հավաքագրում, սակայն «Արքայական ակումբի» համար շատ դժվար կլինի աստղերից իսկական թիմ ձևավորել: Ինչ վերաբերում է հաջորդ մրցաշրջանում մեր տրանսֆերային քաղաքականությանը, ապա մենք թիմում կամրացնենք մի քանի դիրքեր և կգտնենք ֆուտբոլիստների, ովքեր կհամապատասխանեն «Բարսելոնի» բոլոր չափանիշներին ու հաղթական ոգուն: Սակայն, այնուամենայնիվ, կցանկանայի իմանալ, թե «Ռեալը» որտեղից է նման գումարներ հայթայթում»,- Լապորտայի խոսքերը մեջբերել է «Tu Diras»-ը: