.jpg)
«Ռեալում» Ռոնալդուն կկրի 9 համարի մարզաշապիկը
«Ռեալի» պոտենցիալ նորեկ Քրիշտիանու Ռոնալդուն մադրիդյան թիմում չի կարող հանդես գալ իր նախընտրած 7 համարի մարզաշապիկով, քանի որ այն պատկանում է թիմի ավագ Ռաուլին: Ինչպես հաղորդում է «Marca»-ն, պորտուգալացուն, ամենայն հավանականությամբ, կհանձնվի 9 համարը: Այդ մասին է վկայում նաև այն փաստը, որ վերջերս Ռոնալդուն նոր ապրանքային նշան է գրանցել` CR9:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստը խանութների ցանց ունի Լիսաբոնում և Մադեյրեում, որոնցում վաճառվում է CR7 ապրանքանշանով մարզական հագուստ: