«Չելսին» հետաքրքրվում է Գատուզոյի ծառայություններով
12/06/2009 17:48

«Չելսին» հետաքրքրվում է Գատուզոյի ծառայություններով

Այն բանից հետո, երբ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվեց «Միլանի» նախկին մարզիչ Կառլո Անչելոտտին, «արիստոկրատներն» սկսել են հետաքրքրվել իտալական ակումբի ֆուտբոլիստների ծառայություններով: Այժմ «Չելսին» ուշադրությունը բևեռել է կիսապաշտպան Գատուզոյի վրա: Վերջինիս գործակալը` Անդրեա Դ’Ամիկոն, չի բացառել, որ ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել մառախլապատ Ալբիոն:

«Գատուզոն ուզում է մնալ «Միլանում», սակայն նրան այնքան էլ չի ուրախացնում թիմում կատարված մարզչական փոփոխությունը: Նա Լեոնարդոյի դեմ ոչինչ չունի, սակայն կցանկանար աշխատել Անչելոտտիի հետ: Ուստի ես հնարավոր եմ համարում, որ Ջեննարոն կուղևորվի Լոնդոն: Առայժմ, սակայն, մենք որևէ առաջարկ չենք ստացել»,- Դ’Ամիկոյի խոսքերը մեջբերել է «Tutto Mercatto Web»-ը:

«Չելսին» հետաքրքրվում է Գատուզոյի ծառայություններով