Քաղաքապետի քրոջ որդին կտրվել է
12/06/2009 18:04

Քաղաքապետի քրոջ որդին կտրվել է

Օտալ լեզվի միասնական քննության մեկնարկից արդեն մեկ ժամ ու քիչ էլ անց, առաջին ուսանողը դուրս եկավ քննասենյակից: Վանաձորի թիվ 6 միջնակարգ դպրոցում իր քննություններն ավարտեց 10-րդ դպրոցի շրջանավարտ Նարիա Սարգսյանը:

Նա պարտաստվում է տնտեսագետ դառնալ, հայոց լեզու առարկայից հավաքել է 16, իսկ մաթեմատիկայից` 11 միավոր, օտար լեզվից ակնկալիքներն ավելի մեծ են:

«Հեշտ էր քննությունը, նախորդներն ավելի բարդացված էին: Դե քննություն է, ոնց էլ լինի, լարվածություն կլինի: Ամեն դեպքում սովորողը կարող է վաստակել: Ծրագրից դուրս բաներ չկային, հայերենի ժամանակ ավելի շատ տրամաբանական հարցեր էին»,- ասաց Նաիրան ու հայտնեց, որ քննաժամանակն իր համար բավական էր, բայց ուրիշների համար ոչինչ ասել չի կարող:

Իր դստեր միավորներից գոհ էր նաև մայրը, նա ասաց, որ որևէ շեղում չի նկատել, թեև արդեն երրորդ քննությունն են հանձնում:

Մեր այցելած քննակենտրոնում էր նաև հայոց լեզու առարկայից եզակի` 19.25 միավոր վաստակած մի դիմորդի տատիկ:

«Հայոց լեզուն չի պարապել, այսինքն` տենց մի հինգ ամիս ա պարապել, բայց բոլորն էլ գիտեն, որ լավ երեխա է: Պատմականն է դիմել, ես գիտեմ, որ պիտի ընդունվի»,- ասաց նա:

Վանաձորում նաև լուրեր էին պտտվում, և քիչ անց դրանք հաստատվեցին, որ Վանաձորի քաղաքապետի քրոջ որդին հայոց լեզվից նվազագույն` 8 միավորանոց շեմը չի կարողացել հաղթահարել և դուրս է մնացել հետագա քննապայքարից:

Քաղաքապետի քրոջ որդին կտրվել է