.jpg)
Անդրեա Վիկտորինը վկայականներ կշնորհի
2009թ. հունիսի 13-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը 56 նոր հայ կրթաթոշակակիրների կշնորհի DAAD-ի վկայականները: DAAD կրթաթոշակները հնարավորություն կընձեռեն հայ ուսանողներին, ասպիրանտներին իրենց կրթությունը շարունակելու Գերմանիայում տարբեր մասնագիտությունների գծով, իսկ գիտնականներին իրենց գիտական հետազոտությունը իրականացնելու Գերմանական բուհերում կամ գիտահետազոտական կենտրոններում: 25 հայ ուսանողների շնորհվել է Գերմանական բուհերում ամառային լեզվական դասընթացներին մասնակցելու կրթաթոշակներ:
DAAD –ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ամեն տարի 800.000 եվրոյից ավել գումար է ներդնում և դրանով իսկ ակադեմիական փոխանակման բնագավառում խոշորագույն օժանդակողներից մեկն է հանդիսանում: Անկախացումից ի վեր ավելի քան 1300 հայեր կրթաթոշակներ են ստացել DAAD –ից. հետազոտական և ուսումնական կրթաթոշակներ գերմանական բուհերում ոսումը շարունակելու կամ հետազոտական աշխատանք իրականացնելու համար, ինչպես նաև ամառային դասընթացներին և ուսումնական ճանապարհորդություններին մասնակցելու համար: Նշված ժամանակահատվածում DAAD–ն Հայաստանում կրթական ծրագրերի իրականացման համար ներդրել է ավելի քան 8 միլիոն եվրո: DAAD –ն իր կրթաթոշակակիրներին աջակցում է նաև կրթաթոշակային ծրագրի ժամկետի ավարտից հետո, մասնավորապես գրքերի և տարբեր սարքավորումների ձեռք բերման հարցում, ինչպես նաև օժանդակում է կազմակերպել տարբեր սեմինարներ, աշխատանքային խմբեր, նախկին կրթաթոշակակիրների կրկնակի հրավերներ, կազմակերպում է ամառային դպրոցներ Հայաստանում և Գերմանիայում:
DAAD-ն օժանդակում է հայկական բուհերին նոր համագործակցություն սկսելու գերմանական բուհերի հետ և տեղեկացնում գերմանական բուհական համակարգին, ինչպես նաև օժանդակում գերմանական բուհերի ուսանողներին և գիտնականներին միջազգային ծրագրերի և պրոյեկտների իրականացման համար արտասահմանում, որը հիմնականում ֆինանսավորվում է արտաքին գործերի նախարարության կողմից: DAAD-ն տեղեկատվություն է տրամադրում Գերմանիայում ուսման և հետազոտման հնարավորությունների, ինչպես նաև տարբեր կրթաթոշակային ծրագրերի և ֆինանսական օժանդակության վերաբերյալ: 2004 թ. բացվեց Երևանյան տեղեկատվական գրասենյակը, որը տեղակայված է Բաղրամյան 50 հասցեում, որտեղ ուսանողներն ու գիտնականները կարող են տեղեկատվություն ստանալ Գերմանիայում ուսման և հետազոտման վերաբերյալ: Հայաստանում գործում է DAAD-ի շրջանավարտների սերտ համագործակցության ցանց: DAAD-ի կողմից ուղարկված երեք դասախոսներ հայկական բուհերում դասավանդում են գերմաներեն լեզու և երկրագիտություն:
Վկայականների շնորհման պաշտոնական արարողությանը ներկա կլինի ՀՀ կրթության և գիտության փոխնախարար պարոն Արա Ավետիսյանը: Այս մասին հայտնում են DAAD տեղեկատվական կենտրոնից: