Ցուցահանդես Երևանի երկաթուղային կայարանում
12/06/2009 13:18

Ցուցահանդես Երևանի երկաթուղային կայարանում

Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «Ռուսաստանյան Երկաթուղի» ԲԲԸ-ի նախագահ, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Յակունինն այսօր այցելեց երկաթուղային տրանսպորտի կարիքների համար նախատեսված արտադրանքի ցուցահանդեսը։

Հիշեցնենք, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է, որը 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան նույն տարվա հունիսի 1-ից 30 տարի ժամկետով իրականացնում է Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը` կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով:

Երևանի երկաթուղային կայարանում բացված ցուցահանդեսին ներկայացված են եղել շուրջ 15 ընկերության երկաթուղային նշանակության արտադրանքներ` համազգեստներ, երկաթուղային և էլեկտրոնային սարքավորումներ, կապի միջոցների, պաշտպանության և հսկողության համար նախատեսված սարքավորումներ։

Ցուցահանդեսի հետ մեկտեղ Երևանի երկաթուղային կայարանում տեղի ունեցավ նաև ЧМЭ-3 տեսակի տասը ջերմաքարշերը շահագործման հանձնելու արարողությունը, որից հետո Վ.Յակունինը կատարեց Երևան-Մասիս երկաթուղային հատվածի դիտարկումը, որի ժամանակ ներկայացվեց նաև նոր` կայարանների ձևափոխված համակարգը:
 

Ցուցահանդես Երևանի երկաթուղային կայարանում