.jpg)
Չինաստանը խոստանում է միջուկային զենք առաջինը չկիրառել
Չինաստանը ստեղծել է սեփական միջուկային զենք ինքնապաշտպանության նպատակով և ոչ մի պարագայում այն չի կիրառի առաջինը: Այս մասին հայտարարել է ՉԺՀ ԱԳ նախարար Յան Ցզեչին` Ժնևում կայացած միջուկային զինաթափման հարցերով խորհրդաժողովի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:
«Չինաստանը ստեղծել է սահմանափակ միջուկային պոտենցիալ` բացառապես ինքնապաշտպանական նպատակներով, ՉԺՀ-ն անշեղորեն կատարում է ստանձնած պարտավորություններն այն մասին, որ միջուկային զենք երբեք և ոչ մի պարագայում չի կիրառի առաջինը»,- մեջբերում են նախարարի խոսքը չինական ԶԼՄ-ները: