.jpg)
Միլիոն դոլար` ջրահարսերի գոյությունն ապացուցելու համար
Իսրայելի Կիրյատ-Յամա քաղաքի քաղաքապետարանը խոստացել է միլիոն դոլարի պարգև` ջրահարսերի գոյության փաստն ապացուցողին: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստին»:
Կիրյատ-Յամայի իշխանությունները վստահեցնում են, որ վերջին ամիսների ընթացքում նրանք տասնյակ հաղորդագրություններ են ստացել կիսակին-կիսաձկան մասին, ում նկատել են քաղաքի բանակիչներն ու հյուրերը:
«Իրար հետ բացառապես կապ չունեցող մարդիկ վստահ են նրանում, որ տեսել են ջրահարս: Ասում են, որ դա կիսաաղջիկ-կիսաձուկ է, որը լողում է ինչպես դելֆին, անում է բոլոր հնարքները և ապա թաքնվում»,- ասել է քաղաքապետարանի ներկայացուցիչ Նատտի Զիլբերմանը:
Պարգևը ստանալու համար ջրահարսին բռնելը պարտադիր չէ, բավարար է պարզ լուսանկարը: Քաղաքապետարանը խոստացված միլիոնը հույս ունի հետ բերել զբոսաշրջիկների միջոցով, որոնք մինչ այսօր առանձնակի ուշադրություն չեն դարձնում Իսրայելի հյուսիսային քաղաքին: