.jpg)
Նախագահներն էլ են «խոզի գրիպով» հիվանդանում
Կոստա-Ռիկայի նախագահ Օսկար Արիասը վարակվել է A/H1N1 գրիպով: Այս մասին, ըստ Interfax-ի, հաղորդել է կանադական «Նեշնլ Փոստ»-ը` վկայակոչելով Կոստա-Ռիկայի կառավարությանը:
Համաձայն տեղեկատվության` 67-ամյա նախագահը գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նա պետք է առնվազն մեկ շաբաթվա բուժում ստանա:
Միևնույն ժամանակ Օսկար Արիասը մտադիր չէ բուժման ընթացքում նախագահական լիազորությունները փոխանցել որևէ մեկին: Այդ մասին հայտարարել է նախագահի եղբայրը` երկրի վարչապետ Ռոդրիգո Արիասը: