Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիին»
12/08/2009 15:33

Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիին»

ՖԻԴԵ-ի կանանց «Գրան պրիի» մրցաշարերից մեկը նույնպես կկայանա Ջերմուկում, 2010 թ.: Շախմատի միջազգային կազմակերպության և Հայաստանի ֆեդերացիայի միջև արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ, Հայաստանը, որպես կազմակերպիչ երկիր, երկրորդ ներկայացուցիչը կունենա այդ հեղինակավոր մրցաշարում: Խոսքը գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանի մասին է: Հիշեցնենք, որ «Գրան Պրիին» մասնակցում է նաև գրոսմայստեր Էլինա Դանիելյանը` որպես ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովի կողմից առաջադրված շախմատիստուհի:

Ի դեպ, Լիլիթ Մկրտչյանն այս օրերին աշխատում է Ջերմուկում ընթացող տղամարդկանց «Գրան Պրի» շարքի 5-րդ մրցաշարում` որպես մամուլի քարտուղար: Օգոստոսի 9-ը Լիլիթ Մկրտչյանի ծննդյան օրն է, բայց այս անգամ նա չէր կարող ընտանեկան մթնոլորտում նշել այդ տոնը: Բացը լրացվեց Ջերմուկում, և շնորհավորանքները պակաս ջերմ ու անկեղծ չէին: Նրա համար նվերներ էին պատրաստել նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

 

Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրիին»