.jpg)
Դել Բոսկե. «Մեզ համար հեշտ չի լինի»
Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել է, որ մակեդոնացիների հետ խաղում իր թիմի համար շատ ծանր է լինելու: Ըստ մարզչի` իսպանացի բոլոր ֆուտբոլիստների համար էլ դժվար կլինի կենտրոնանալ մոտակա ժամանակներում, քանի որ վերջերս մահացել է նրանց գործընկերը` «Էսպանյոլի» 26-ամյա ավագ Դանիել Խարկեն:
Ի դեպ, իսպանացիների անպարտելիության լեգենդը մոռացվեց այս ամառ տեղի ունեցած Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկությունում: Այժմ բոլորի հայացքներն ուղղված են Մակեդոնիայի ընտրանու հետ կայանալիք ստուգողական խաղը` հասկանալու համար, թե Իսպանիայի հավաքականն ինչպիսին է այժմ: Դել Բոսկեն ասում է, որ, ճիշտ է, բոլորի համար էլ դժվար է, բայց պետք է առաջ շարժվել:
«Տեղի ունեցածից հետո մեզ համար շատ դժվար կլինի խաղալ: Խարկեն հիանալի մարդ էր և տաղանդավոր ֆուտբոլիստ: Առայժմ չգիտենք` արդյոք Ֆեռնանդո Տորրեսը պատրա՞ստ է հանդիպմանը: Հարցը պետք է քննարկենք հավաքականի մարզչական շտաբի հետ»,- Դել Բոսկեի խոսքերը մեջբերել է goal.com-ը: