«Ջերմուկ-2009». Լեկոն հաղթեց Կարյակինին
12/08/2009 18:52

«Ջերմուկ-2009». Լեկոն հաղթեց Կարյակինին

Ջերմուկում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի 4-րդ տուրում առաջատարներից մեկը` Պետեր Լեկոն, հաղթեց վերջերս Ռուսաստանի քաղաքացիություն ստացած, բայց ընթացիկ մրցաշարին Ուկրաինայի դրոշի տակ մասնակցող Սերգեյ Կարյակինին: Հունգարացի շախմատիստն այս հաղթանակից հետո իր ակտիվում ունի 3 միավոր և ներկա պահին գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Քիչ առաջ ևս մեկ պարտիա ավարտվեց: Դմիտրի Յակովենկոն սպիտակներով ոչ-ոքի խաղաց Բորիս Գելֆանդի հետ:
Հիշեցնենք, որ հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաշվետու տուրում մրցում է Գատա Կամսկու հետ: Նրա հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են, մնում է, որ Լևոնը սառնասրտորեն իրացնի իր առավելությունը, առավել ևս, որ Կամսկին կարող է հայտնվել ցայտնոտում: Վատ չեն դիտվում նաև Վլադիմիր Հակոբյանի հաղթանակի շանսերը: Նրա մրցակիցն է Ռուստամ Կասիմժանովը:

Լեկո-Կարյակին 1:0

1. d4 Nf6 2. c4 e6 3. Nf3 b6 4. g3 Ba6 5. b3 Bb4+ 6. Bd2 Be7 7. Bg2 c6 8. O-O d5 9. Qc2 Nbd7 10. Rd1 O-O 11. a4 Ne4 12. Be1 f5 13. a5 Bd6 14. Nc3 Qe7 15. Ra2 Rfc8 16. axb6 axb6 17. Rda1 Bb7 18. Rxa8 Rxa8 19. Rxa8+ Bxa8 20. cxd5 Nxc3 21. dxe6 Nxe2+ 22. Qxe2 Nf8 23. Qa6 Bb7 24. Qxb6 Nxe6 25. b4 h6 26. Bc3 Qc7 27. Qa5 Qxa5 28. bxa5 Kf7 29. Ne5+ Bxe5 30. dxe5 Nc7 31. f4 Ke6 32. Bb4 Kd7 33. Bf1 1:0:

Յակովենկո-Գելֆանդ 0,5:0,5

1. d4 Nf6 2. c4 e6 3. Nc3 Bb4 4. Qc2 d5 5. cxd5 exd5 6. Bg5 c5 7. dxc5 h6 8. Bh4 g5 9. Bg3 Ne4 10. Bxb8 Bxc3+ 11. bxc3 Rxb8 12. Qa4+ Bd7 13. Qd4 O-O 14. f3 Nf6 15. g4 b6 16. c6 Bxc6 17. h4 Re8 18. hxg5 hxg5 19. e3 Qd6 20. Ne2 Bb5 21. Kf2 Bxe2 22. Bxe2 Rbc8 23. Bd3 Qe5 24. Rac1 Kg7 25. Rc2 Re7 26. a4 Rce8 27. Re2 Rc8 28. Rc2 Rce8 29. Re2 Rc8 30. Rc2 1/2:1/2:

«Ջերմուկ-2009». Լեկոն հաղթեց Կարյակինին