.jpg)
Լևոն Արոնյանը նույնպես հաղթեց և հավասարվեց Լեկոյին
Ջերմուկում կազմակերպված ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարում Լևոն Արոնյանը հերթական հաղթանակը տոնեց` սպիտակներով առավելության հասնելով ամերիկացի Գատա Կամսկու նկատմամբ: Հայ գրոսմայստերը 4 հնարավորից վաստակել է 3 միավոր և առայժմ Լեկոյի հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Արդեն նկատելի է, որ պայքարին, ինչպես և Նալչիկում, տոն են տալիս Արոնյանն ու Լեկոն: Վերջինս գերազանց մարզավիճակում է և միայն հաղթանակի է ձգտում: Այնպես որ, Լևոն Արոնյանի համար ամենևին էլ հեշտ չի լինի հաղթել այս մրցաշարում, բայց նա վարկանիշով, իհարկե, բոլորից բարձր է և պետք է հաստատի իր կարգը:
Արոնյան-Կամսկի 1:0
1.c4 g6 2.e4 e5 3.d4 Nf6 4.Nf3 Bb4+ 5.Nc3 exd4 6.a3 Bxc3+ 7.bxc3 0-0 8.e5 Re8 9.Be2 Ne4 10.Qxd4 f5 11.Qd5+ Kg7 12.h4 d6 13.Ng5 Qe7 14.Nxe4 fxe4 15.exd6 cxd6 16.h5 Qe5 17.hxg6 hxg6 18.Bh6+ Kf6 19.Qd2 e3 20.Bxe3 Nc6 21.0-0-0 Be6 22.Rh7 Re7 23.Rxe7 Kxe7 24.Bf4 Qa5 25.Bxd6+ Kf7 26.Qb2 Kg8 27.c5 Qa4 28.Bd3 Bf5 29.Bb5 Qe4 30.f3 Qe3+ 31.Qd2 Re8 32.Qxe3 Rxe3 33.Kd2 Re8 34.g4 Be6 35.Re1 Kf7 36.Rh1 Rg8 37.Bd3 Kf6 38.Rh7 Rg7 39.g5+ Kf7 40.Rh8 Bd5 41.ց4 1:0: