Ս. Շաքարյանց. «Սիրտը ցավու՞մ է, որ ինքը չի հանձնում»
12/08/2009 18:35

Ս. Շաքարյանց. «Սիրտը ցավու՞մ է, որ ինքը չի հանձնում»

Քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Սերգեյ Շաքարյանցը Aysor-ի թղթակցի հետ զրույցում անդրադարձավ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կողմնակիցների արած հայտարարություններին:

Նշենք, որ ընդդիմադիր գործիչները մեղադրում են գործող իշխանություններին նրանում, որ «Մադրիդյան սկզբունքների դիմաց նրանք պատրաստ են մաս առ մաս զիջել Ղարաբաղը»: ՀԱԿ ներկայացուցիչները, վկայակոչելով «իրենց աղբյուրները», նաև նշել են, որ Մոսկվայում ՀՀ իշխանություններն ինչ-որ փատաթուղթ են ստորագրել:

«Մադրիդյան փաստաթուղթը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման նույն փուլային տարբերակն է, որն առաջ էր քաշում Լևոն Տեր-Պետրոսյանը 1997 թվականից», - ասաց նա` նշելով, որ Հայ ազգային կոնգրեսի որոշ ներկայացուցիչներ իրենց հայտարարություններով ճանաչում են այն, որ առաջին նախագահն այն ժամանակ «ինքն էր պատրաստ մաս առ մաս զիջել Ղարաբաղը»:

«Ճիշտ են ասում, բայց նաև թող խոստովանեն, որ այն ժամանակ Տեր-Պետրոսյանը պատրաս է եղել դավադիր, հակապետական քայլի, ու եթե չհեռացնեին իշխանությունից, ապա 1997 թվականից դա կսկսվեր իրականանալ»,- ասաց բանախոսը` հավելելով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը այն ժամանակ գիտեր, թե ինչ է նշանակում «մաս առ մաս զիջել Ղարաբաղը»:

«Այն ժամանակներից էր խոսվում 5 կամ 7 շրջանների հանձնման մասին: Նա սկսզբից մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին, իսկ հիմա՝ Սերժ Սարգսյանին նույնի մեջ: Չէ որ ինքն էր պատրաստվում դա անել: Սիրտը ցավու՞մ է, որ ինքը չի հանձնում: Հանձնման ակտին պիտի անպայման նրա ստորագրությունը լինի՞»,- հարցրեց Ս. Շաքարյանցը:
 

Ս. Շաքարյանց. «Սիրտը ցավու՞մ է, որ ինքը չի հանձնում»