28/08/2009 12:02
ՀՀ սփյուռքի նախարարն ընդունել է Արմեն Մարտիրոսյանին
Նախօրեին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Գերմանիայում հայկական Սփյուռքի հետ տարվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
Նախարարը կարևորել է Գերմանիայում մասնագիտական կառույցներ ստեղծելու, համայնքում կրթական հարցն ակտիվացնելու և մեկօրյա դպրոցներ հիմնելու խնդիրները:
Տիկին Հակոբյանն անդրադարձել է նաև Բեռլինի Բաց համալսարանում գործող հայագիտական կենտրոնին 2010թ. նախատեսվող հունվարից ֆինանսական օգնություն ցուցաբերելու խնդրին:
Պայմանավորվածություններ ձեռք բերվեցին ՀՀ սփյուռքի նախարարության բարեկամների խումբ ստեղծելու, դեսպանատներին կից երիտասարդական կառույցներ, «Հայերն այսօր» էլեկտրոնային թերթի թղթակցական կետ հիմնելու, ինչպես նաև մշակութային, կազմակերպչական հարցերը համայնքում ակտիվացնելու հարցերի շուրջ:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Սփյուռքի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: