05/10/2009 15:10
Թելման Իսմայիլովը գնում է թուրքական առաջատար թերթերը
Թելման Իսմայիլովն ու Թուրքիայի կառավարող ԱԶԿ կուսակցության առաջնորդը բիզնեսի գործընկերներ են դարձել:
Թելման Իսմայիլովը գնում է թուրքական առաջատար «Միլիեթ» և «Հուրիեթ» թերթերը: Թուրքիայի կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն (ԱԶԿ) աշխատում է իր ձեռքը վերցնել նաև այդ երկրում հրապարակվող վերջին անկախ մամուլի օրգանները ևս, ինչում նրան օգնում է «ծագումով ադրբեջանցի» միլիարդեր, Անթալիայում 1,4 մլրդ դոլար արժողությամբ հյուրանոց կառուցած և Ռուսաստանում «ձեռք գցած» փողերն առած Թուրքիայում բնակություն հաստատած Թելման Իսմայիլովը:
Turktime կայքը հայտնել է, որ թուրքական կառավարության կողմից 3,2 միլիարդ դոլարի հարկային պատիժների ենթարկված Doգan Holdinգ-ի ամենամեծ հրատարակչություն «Միլիեթ» թերթը վաճառվել է ադրբեջանցի գործարար, AST Telman ընկերությունների խմբի սեփականատեր Թելման Իսմայիլովին: Doգan Holdinգի ղեկավարությունն այլ գործերի հետ մեղադրվում է նաև Թուրքիայում վառելիքի անօրինական շրջանառություն իրագործելու մեջ:
Կայքը հայտնել է, որ Թելման Իսմայիլովը «Միլիեթը» գնել է իր գործընկեր թուրքական Torunlar Գida ընկերության հետ համատեղ, որի ամենամեծ բաժնետեր սեփականատերը ԱԶԿ-ական, Բիթլիսից ընտրված ազգությամբ քուրդ պատգամավոր Վահիդ Քիլերն է: Վահիդ Քիլերը Թուրքիայի խորհրդարանի վառելիքի մաքսանենգության դեմ պայքարի խորհրդարանական հանձնաժողովի նախագահն է:
Թուրքական կայքը հայտնել է, որ «Միլիեթի» վաճառքի հետ կապված բանակցություններն ավարտվել են և այժմ Թելման Իսմայիլովն ու ԱԶԿ-ից նրա գործընկեր Վահիդ Քիլերը բանակցություններ են տանում Թուրքիայում հասարակական կարծիքն ուղղորդող մյուս առաջատար «Հուրիեթ» թերթը գնելու շուրջ:
Թուրքայի վարչապետ և ԱԶԿ առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակաբար թիրախ էր դարձրել «Միլիեթ» և «Հուրիեթ» թերթերը, ինչը խոսում է Doգan Holdinգ-ին պատժելու գործը քաղաքական բնույթ ունենալու և այդ անկախ մեդիա հոլդինգը կառավարության հսկողության տակ դնելու մասին:
«Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ էլ Թուրքիայում մեդիա մագնատ դառնալ ցանկացող Թելման Իսմայիլովը մտադիր է գնել նաև Doգan Holdinգ-ի խմբին պատկանող ATV հեռուստաալիքը Թելման Իսմայիլովը Ռուսաստանում ունեցած եկամտաբեր իր բիզնես օբյեկտները մեկը մյուսի հետևից վաճառում է և հանում փողերն` այդ երկրից:
Ինչպես երևում է, Անթալիայում ԱԶԿ-ական քաղաքապետի տված թույլտվությամբ սուպերհյուրանոց կառուցած ծագումով հրեա միլիարդերն այժմ էլ գործակից է դարձել Թուրքիայում կառավարող կուսակցության կողմից անկախ ԶԼՄ-երը վերացնելու ջանքերին: