Մեծ շուքով կնշվի Արաքս Դավթյանի հոբելյանական երեկոն
17/10/2009 12:46

Մեծ շուքով կնշվի Արաքս Դավթյանի հոբելյանական երեկոն

«Վերադարձի» դասական երաժշտության երրորդ փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 18-ին ժ 19:00- ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա աշխարհահռչակ երգչուհի Արաքս Դավթյանի հոբելյանական երեկոն: Այս մասին տեղեկացանում է ՀՀ մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանրահայտ երգչուհի Արաքս Դավթյանի հետ համատեղ ելույթ կունենա Հայաստանի Մենակատարների Պետական անսամբլը, որի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը Զավեն Վարդանյան է։

Նշենք, որ «Վերադարձի» դասական երաժշտության երրորդ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին և կշարունակի իր ընթացքը մինչև հոկտեմբերի 24-ը։

«Վերադարձի փառատոնի» փակումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին` դաշնակահար Վահագն Պապյանի ու դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի ելույթներով: Նշենք, որ «Վերադարձի» փառատոնը նախաձեռնել և իրականացնում է «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: