.jpg)
Հաղթող ֆիլմը կորոշի հանդիսատեսը
Այս տարի առաջին անգամ «Արևորդի» փառատոնի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն կունենա որոշելու հաղթող ֆիլմը և շնորհելու Հանդիսատեսի մրցանակը:
Մրցանականերն այս տարի բազմաթիվ են լինելու, որոնց մեջ առանձնահատուկ դեր ունի Հանդիսատեսի մրցանակը` սահմանված ԵԱՀԿ կողմից: Օրհուսի կոնվենցիան Հայաստանում վավերացվել է 2001թ.-ին: Հետևելով Օրհուսի կոնվենցիայի դրույթներին` Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի հավասար իրավունք ունի բնապահպանական տեղեկատվություն ստանալու և բնապահպանական խնդիրների վերաբերյալ որոշումների կայացման գործընթացներում մասնակցություն ունենալու:
Ըստ այդմ, փառատոնը հնարավորություն կտա ֆիլմերի հանդիսատեսներին մասնակցել ազատ քվեարկությանը, լրացնել քվեաթերթիկները, ըստ որոնց կորոշվի ամենամեծ քանակությամբ ձայներ հավաքած, և, հետևաբար ԵԱՀԿ մրցանակի հավակնորդ ֆիլմը:
ԵԱՀԿ կողմից սահմանված «Հանդիսատեսի մրցանակե-ն արտացոլում է հասարակական մասնակցությունը և ընդգծում բնապահպանական խնդիրների և ժողովրդավարության միջև գոյություն ունեցող էական կապը:
Այս անվանակարգում մասնակցում են տեղեկատվական ծրագրում ընդգրկված ֆիլմերը:
ԵԱՀԿ մրցանակը կկազմի 1000 եվրո: Այս մասին տեղեկացնում է «Արևորդի» փառատոնի հասարակայնության հետ կապերի ծառայությունը: