.jpg)
Ադրբեջանը հույսը կտրել է Թուրքիայից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև տարանցման հարցերի անորոշությունը ստիպում է Բաքվին ադրբեջանական գազի համար նոր շուկաներ փնտրել: Ալիևի խոսքերով, Թուրքիայի միջով գազի տարանցման չափազանց բարձր գների պատճառով, որոնք 70 տոկոսով բարձր են, քան շուկայական գները, Ադրբեջանը արդեն գրեթե 2 տարի զրկված է Եվրոպա գազ մատակարարելու հնարավորությունից: Այս մասին տեղեկացնում է Գազետա ռու-ն:
Միևնույն ժամանակ, Ալիևի խոսքերով, Ադրբեջանը Թուրքիային գազը վաճառում է համաշխարհային գների մեկ երորդով: Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Թուրքիայի հետ տարանցման հարցերի կարգավորված չլինելը հանգեցրել է ամենախոշոր ծրագրերից մեկի` «Շահ Դենիզ» հանքավայրի շահագործման երկրորդ փուլի ուշացմանը, որը պահանջում է 20 մլդ դոլարի ներդրում:
Ալիևի խոսքերով` Թուրքիայի դիրքորոշման հետ կապված, Ադրբեջանը համաձայնություն է կնքել «Գազպրոմի» հետ` Ադրբեջանական գազը Ռուսաստան մատակարարելու մասին: Ադրբեջանի ղեկավարը նաև հայտնել է ադրբեջանական գազի Իրան և Եվրամիության երկրներ հնարավոր մատակարարման մասին` շրջանցելով Թուրքիան: