Քլինթոնը Օբամայից առաջ է անցել
17/10/2009 10:12

Քլինթոնը Օբամայից առաջ է անցել

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը առավել մեծ հարգանք է վայելում ամերիկացիների շրջանում, քան երկրի նախագահ Բարաք Օբաման: Այս մասին են վկայում Գելափի անցկացրած հարցման արդյունքները, որն իրականացվել է Սի-Էն-Էն հեռուստաընկերության պատվերով:


Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, համաձայն հարցման արդյունքների` Քլինթոնին դրական վերաբերմունք է ցուցաբերել ամերիկացիների 62 տոկոսը, ինչը 6 տոկոսով ավելին է, քան Օբայի վարկանիշը` 56 տոկոս:

Սակայն, ինչպես հավաստել է սոցիոլոգիական ծառայության ղեկավար Քիթինգ Հոլանդը, իրավիճակը, երբ երկրի արտաքին գերատեսչության ղեկավարի վարկանիշը գերազանցում է նախագահի վարկանիշը, տարօրինակ չէ: Նա նշել է, որ Քոլին Պաուելը և Կոնդոլիզա Ռայսը միշտ ավելի բարձր վարկանիշներ են ունեցել, քան նրանց օրորք ԱՄՆ նախագահ Բուշը:
 

Քլինթոնը Օբամայից առաջ է անցել