.jpg)
Comedy Club-ը մեկնելու է Թուրքիա
Նոյեմբերի 1-ից 8-ը Թուրքիայում կկայանա Comedy Club-ի արդեն 8-րդ արտագնա փառատոնը: Այն տեղի կունենա «Ադամ և Եվա» շքեղ հյուրանոցում: Փառատոնը լի կլինի բազմատեսակ փորձություններով. երեկոյան կրակոտ համերգներ` DJ Գրադի, DJ Կիրիլլոֆֆի և DJ Ռուստի երաժշտության ներքո, որ արթնացնում է թեմատիկ դիսկոտեկների պատկերը, և դրախտային զվարճանքների երկոներ` ռուսական հումորի նվիրյալների մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Աֆիշա.ռու կայքը:
Ամեն անգամ Փառատոնին մասնակցելու գայթակղությանը ենթարկվում են ռուսական էկրանի աստղերը և գործարար ու քաղաքական էլիտայի ներկայացուցիչները:
«Դրախտային խաղեր» անվանված այս փառատոնը չի լինի բացառություն: Այստեղ կլինեն բարձրաշխարհիկ տիկնայք և հեռուստաաստղեր` Լերա Կուդրյավցեվան, Նատաշա Կորոլյովան, Էվելինա Բլեդանսը և այլոք:
Սա Comedy Club Production-i և KOLIZEY պրոդյուսերական կենտրոնի 8-րդ Փառատոնն է: