.jpg)
Եվրոպայում արդեն ձմեռ է
Եվրոպայում ձյան առատ տեղումներ են տեղացել, ինչի հետևանքով եվրոպական որոշ երկրներում քաոսային իրավիճակ է ստեղծվել:
Այսպես, ինչպես հայտնում է Վեստին, Լեհաստանում առնվազն 4 մարդ է դարձել բնության քմահաճույքի զոհը: Առատ ձյան հետևանքով բնակչության մի ստվար հատված առանց էլեկտրականության է մնացել:
Զոհերի մասին տեղեկություններ են հասել նաև Չեխիայից և Սլովակիայից: Եվրոպական փրկարար ծառայությունները պատրաստ չեն եղել ձմռանը դիմավորել արդեն հոկտեմբերի կեսերից և մինչև այս պահը չեն կարողանում վերացնել հետևանքները` ձյունածածկ ճանապարհներ, կտրված էլեկտրական հաղորդալարեր և տապալված ծառեր:
Օդերևութաբանները ապշած են. « ձմեռ հոկտեմբերի՞ն, սա ինչ-որ բոլորովին նոր բան է»: Նրանց կանխատեսումներով այս եղանակը Եվրոպայում կշարունակվի դեռ ևս մի քանի օր: