ՀՀԿ-ն ՀՅԴ-ին վատ վիճակի մեջ չի դնի
17/10/2009 13:55

ՀՀԿ-ն ՀՅԴ-ին վատ վիճակի մեջ չի դնի

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, Աժ պատգամավոր Արմեն Ռուսատմյանի ՀՀ Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացման հարց չի բարձրացնի:

Ինչպես այսօր ասուլիսում հայտարարեց ՀՀԿ խմբակցության անդամ, ԱԺ պատգամավոր Համլետ Հարությունյանը, եթե ՀՅԴ համաձայն չէ վարվող արտաքին քաղաքականության հետ, ապա «ինքը կարող է որոշել մնում է տվյալ պաշտոնում, թե ոչ»: Հ. Հարությունյանի խոսքով, եթե Արձանագրությունները վավերացվեն, բնականաբար կուսակցությունները պարտք է իրենց դիրքորոշումները «գնահատեն»:

«Հանրապետական կուսկացությունը կամ ես չենք կարող որոշել, թե կուսակցությունը ինչ ռազմավարություն պետք է կիրառի: ՀՅԴ կարող է հարմար գտնել, որ մնում է»,- ասաց Հ. Հարությունյանը:

Նա հիշեցրեց, որ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները ոչ թե նշանակվում են, այլ` ընտրվում, և միայն իրենց ցանկությամբ են թողնում պաշտոնը:

«Մեր կուսակցությունը բավականին մեծահոգի կոալիցիոն ընկեր է, և երբեք մենք մեր գործընկերներին այդպիսի վատ վիճակի մեջ չենք դնում»,- հավաստիացրեց Հ. Հարությունյանը:
 

ՀՀԿ-ն ՀՅԴ-ին վատ վիճակի մեջ չի դնի