Թուրք-իսրայելական կոնֆլիկտի մեղավորը Նիկոլա Սարկոզի՞ն է
17/10/2009 09:50

Թուրք-իսրայելական կոնֆլիկտի մեղավորը Նիկոլա Սարկոզի՞ն է

Իսպանիյաի վարչապետ Խոսե Լուիս Սապատերոն` պաշտոնական այցով Իսրայելում գտնվելիս,ասել է, որ Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատացման գլխավոր մեղավորը Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին է: Այս մասին տեղեկացնում է Նյուս ռու-ն:

Խոսե Լուիս Սապատերոյի հետ հանդիպման ժամանակ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դժգոհություն է հայտնել, որ Թուրքիային Եվրամիություն ընդունելու մերժումը այդ երկրին տանում է դեպի իսլամացում և «չարիքի» հետ մերձեցմանը:

Սապատերոն, ի պատասխան, նշել է, որ Ֆրանսիայի նախագահն է գլխավոր խոչընդոտը` Թուրքիայի Եվրամիությանը անդամագրվելու համար: Իսպանիայի վարչապետի խոսքերով, Սարկոզին պատրաստ չէ ընդունել թուրքերին:

 

Թուրք-իսրայելական կոնֆլիկտի մեղավորը Նիկոլա Սարկոզի՞ն է