ԱԻԲԱ-ի համաժողովը տեղի կունենա Կորեայում
17/10/2009 12:47

ԱԻԲԱ-ի համաժողովը տեղի կունենա Կորեայում

ԱԻԲԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է կայացրել բռնցքամարտի միջազգային կազմակերպության 2010 թ. համաժողովն անցկացնել կորեական Պուսան քաղաքում: ԱԻԲԱ-ի գործկոմի և ընտրական հանձնաժողովի անդամները Կորեա կժամանեն 2010 թ. հոկտեմբերի 28-ին: Հաջորդ երկու օրվա ընթացքում տեղի կունենա գործկոմի նիստը: Իսկ հոկտեմբերի 31-ին Պուսան կայցելեն համաժողովի պատվիրակները և ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչները:

Ավելացնենք, որ համաժողովը կկայանա նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում:
 

ԱԻԲԱ-ի համաժողովը տեղի կունենա Կորեայում