.jpg)
Վալուև. «Ես և իմ մարզիչը կերկրպագենք Աբրահամին»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտում WBA-ի վարկածով գերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Նիկոլայ Վալուևը հայտարարել է, որ այսօր իր մարզչի` Ալեքսանդր Զիմինի հետ միասին ներկա կլինի Բեռլին քաղաքում կայանալիք Արթուր Աբրահամ-Ջերմեյն Թեյլոր մենամարտին: Հիշեցնենք, որ Աբրահամն ու Թեյլորը 12 ռաունդից բաղկացած մենամարտ կանցկացնեն գերմիջինքաշային կարգում «Showtime» հեռուստաընկերության կողմից կազմակերպված «Super Six» գերմրցաշարի առաջին տուրի շրջանակներում:
«Շաբաթ օրը, ինչպես միշտ, երկու մարզում կանցկացնենք, իսկ երեկոյան ներկա կլինենք Աբրահամի մարտին: Արթուրի հետ միասին հաճախ ենք մարզվել Կինբաումում: Ես և Ալեքսանդր Զիմինը կցավենք նրա համար»,- Վալուևի խոսքերը մեջբերել է sportbox.ru-ն:
Զիմինը, իր հերթին, կարծում է, որ Վալուևի համար Դևիդ Հեյի հետ մրցակցությունից առաջ օգտակար կլինի զգալ այդ մենամարտի մթնոլորտը: «Մենք նախամեկնարկային փուլում ենք: Վալուևը հնարավորության դեպքում պետք է աշխատի օգտագործել մարտերի մթնոլորտն զգալու ցանկացած հնարավորություն: Ուստի մենք բաց չթողեցինք բռնցքամարտի նման շոուին մասնակցելու առիթը: Դա կբարձրացնի բռնցքամարտիկի ոգին, կհուզի նրան, կկենտրոնացնի: Երբ մենամարտ ես դիտում, ցանկություն է առաջանում անձամբ ռինգ մտնել և զգալ հաղթանակի բերկրանքը»,- նշել է Զիմինը: