.jpg)
Գանացիները պարտության մատնեցին բրազիլացիներին
Եգիպտոսում կայացած աշխարհի ֆուտբոլի պատանեկան առաջնության եզրափակչում Գանայի մինչև 20 տարեկանների ընտրանին 11 մետրանոցների հարվածաշարում կարողացավ առավելության հասնել Բրազիլիայի հասակակիցների նկատմամբ: Գանացիները, չնայած հանդիպման ընթացքում մնացել էին 10 հոգով, այդուհանդերձ, կարողացան դիմանալ նաև փոխհատուցված 15-ական րոպեից բաղկացած երկու խաղակեսում և դարպասապահ Ագիյեուի գերազանց խաղի շնորհիվ հռչակվել աշխարհի չեմպիոն: