Կառլո Անչելոտտի. «Մալդինին ու Տերրին շատ նման են»
17/10/2009 14:44

Կառլո Անչելոտտի. «Մալդինին ու Տերրին շատ նման են»

Անգլիական «Չելսիի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է, որ թիմի ավագ Ջոն Տերրին բոլոր հնարավորություններն ունի` կարիերան շարունակելու մինչև 40 տարեկան դառնալը, ինչպես դա ժամանակին արել է մեկ այլ ավագ և պաշտպան` Պաոլո Մալդինին: Իտալացի մասնագետն ավելացրել է նաև, որ ժամանակակից ֆուտբոլում տարիքը, երբ ֆուտբոլիստներն ավարտում են կարիերան, նկատելիորեն բարձրացել է:

«Նա կարող է խաղալ մինչև 39 կամ 40 տարեկանը: Տերրին առողջության հետ կապված խնդիրներ չունի, և նրա աչքերում դեռ կիրք կա ֆուտբոլի հանդեպ: Սրանք այն կարևոր գործոններն են, որոնք խաղացողին թույլատրում են շարունակել կարիերան: Մալդինին և Տերրին շատ նման են իրար ոչ միայն այն ֆուտբոլում, որը ցուցադրում են, այլև իրենց պրոֆեսիոնալ վերաբերմունքով: Այն տարիներին, երբ ես խաղում էի, ֆուտբոլիստները 33-34 տարեկանում խաղակոշիկները կախում էին մեխից: Այժմ առանց խնդիրների կարելի է խաղալ նաև 36-37 տարեկանում»,- Անչելոտտիի խոսքերը մեջբերել է «The Guardian»-ը:

 

Կառլո Անչելոտտի. «Մալդինին ու Տերրին շատ նման են»