.jpg)
Ձյուդոյի ընտրանին Փարիզ կմեկնի 3 մարզիկներով
Հայաստանի ձյուդոյի հավաքականը հոկտեմբերի 7-ից ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանում` նախապատրաստվելով Փարիզում տեղի ունենալիք աշխարհի առաջնությանը: Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեցին ձյուդոյի ֆեդերացիայից, Հայաստանի հավաքականը մարզիչ Տիգրան Բաբայանի գլխավորությամբ մրցումներին, որոնք կմեկնարկեն հոկտեմբերի 21-ին, կներկայանա 3 ձյուդոյիստներով: Մինչև 55 կգ քաշային կարգում հանդես կգա Գրիգոր Իվանյանը, մինչև 60 կգ քաշային կարգում` Տիգրան Վարոսյանը, իսկ մինչև 73 կգ քաշային կարգում` Արտյոմ Բաղդասարյանը: