Գ. Վաշաձե. Մոսկվան ցանկանում է բանակցել Թբիլիսիի հետ
17/10/2009 15:49

Գ. Վաշաձե. Մոսկվան ցանկանում է բանակցել Թբիլիսիի հետ

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն վրաստանյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում հայտարարել է, որ «ազդանշաններ» են գալիս, թե Ռուսաստանը ցանկանում է բանակցություններ սկսել Վրաստանի հետ, սակայն դա անհնարին է ստեղծված պայմաններում, «երբ Մոսկվան պահում է Վրաստանի գրավյալ տարածքի 20 տոկոսը»:

«Ազդանշաններ են գալիս, որ Ռուսաստանի իշխանությունները մեզ հետ պատրաստ են բանակցել այն բանի համար, որ հաջորդ օրը «վազեն» Բրյուսել կամ Վաշինգտոն` տեղեկացնելու, որ « մենք արդեն ունենք ուղիղ երկխոսություն վրացիների հետ և մեր միջև այլևս խնդիրները վերացված են», - հայտարարել է Վաշաձեն «Ռուսթավի-2» հեռուստաալիքով:

Նրա խոսքերով` Ռուսաստանի գործելաոճը կայանում է նրանում, որպեսզի երկրին պարտադի օգոստոսյան հետպատերազմյան շրջանում ձևավորված «նոր իրականություն» և «մնացած 80 տոկոսի հետ բանակցություններ սկսի նոր էջից»:

«Վրաստանում երբեք և ոչ մի իշխանություն Ռուսաստանի հետ բանակցություններ չի սկսի, քանի դեռ չեն վերադարձվի մեր գրավյալ տարածքները», - հայտարարել է Վաշաձեն:

«Ուղիղ երկխոսությունը թող սկսի նա, ով որոշել է դավաճանել երկրին»,- նշել է նա և հավելել. «անմիջապես կհրաժարվեմ իմ պաշտոնից»:

 

Գ. Վաշաձե. Մոսկվան ցանկանում է բանակցել Թբիլիսիի հետ