«Պատերազմի փոքրիկ իշխանը»` հանուն խաղաղության
30/10/2009 12:50

«Պատերազմի փոքրիկ իշխանը»` հանուն խաղաղության

Ղարաբաղյան պատերազմին նվիրված Արման Սաղաթելյանի (Սյա Գո) «Պատերազմի փոքրիկ իշխանը»  պատմվածքը   ընդգրկվել է «Գրական Վիեննա 2009» միջազգային ստեղծագործական մրցույթի լավագույն «արձակ գործը» անվանակարգի տասնյակում:

Մրցույթում ներկայացված են եղել ռուսերեն լեզվով աշխարհի 29 երկրների մոտ 2000 աշխատանքներ: Վիեննայում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ` պատմությունը արժանացել է հատուկ պատվոգրի` «գրականության մեջ ունեցած խաղաղության ամրապնդման և պատերազմի ու բռնության հանդեպ հակազդեցության հատուկ ներդրումի համար»:

Միջազգային գրական փառատոնը և մրցույթի արդյունքների հայտարարումը կատարվել է Վիեննայում` 2009 թվականի հոկտեմբերի 22-ից 25-ը: Միջազգային փառատոնի կազմակերպիչներն էին Ավստրիայի ռուսախոս գրականագետների միությունը, «Վիեննական գրականագետ» ամսագիրը, «Ռուսկի միր» հիմնադրամի Ռուսական կենտրոնը` Վիեննայի Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնի մասնակցությամբ ու աջակցությամբ:
 

«Պատերազմի փոքրիկ իշխանը»` հանուն խաղաղության