.jpg)
Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի Նախագահին
Նախօրեին Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանը հավատարմագրերն է հանձնել Գերմանիայի Նախագահ Հորսթ Քյոհլերին:
Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում Գերմանիայի նախագահը նշել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է Գերմանիայի համար:
Դեսպան Մարտիրոսյանն իր հերթին շեշտել է Գերմանիայի հետ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու հայկական կողմի պատրաստակամությունը: Կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում` համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա:
Զրույցի ընթացքում դեսպան Մարտիրոսյանը ներկայացրել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները:
Գերմանիայի նախագահը հաջողություն է մաղթել Հայաստանի դեսպանին` հույս հայտնելով, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչությունը: