.jpg)
«Ճանապարհային ոստիկանությունը դարձել է բիզնեսի կառույց»
«Տեխզննման վերաբերյալ, ոստիկանությունը հետապնդում է մի բան. կտրուկ սկսի ավելացնել իր արտաբյուջետային ֆոնդը»,- այսօր հայտարարեց «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը` անդրադառնալով տեխզննում չանցած մեքենաների վարորդների 50.000-ական դրամ տուգանքի կիրառմանը:
Քանի որ այդ գումարները գնում են ոչ թե պետբյուջե, այլ ճանապարհային ոստիկանության «արտաբյուջետային ֆոնդ», ապա բանախոսը նշեց, որ ոստիկանության տեսուչների հավելվճարների աղբյուրը հենց արտաբյուջետային միջոցներից են գոյանում:
«Ինչքան շատ բերեն, այնքան շատ կստանան, այսինքն` ճանապարհային ոստիկանությունը դարձել է բիզնեսի կառույց»,- նշեց բանախոսը:
Է. Հովհաննիսյանը նշեց նաև, որ մինչև հոկտեմբեր ամիսը մեքենանների միայն 40 տոկոսն էր տեխզննում անցել, մնացած 60 տոկոսը կազմում է մոտավորապես 120. 000 տրասնպորտային միջոց:
Բանախոսն առաջարկեց հաշվել, թե որքա՞ն գումար է մտնում արտաբյուջետային ֆոնդ և հիշեցրեց, որ ճանապարհային ոստիկանությունը «2008 թ.-ին մուտքագրել է իր արտաբյուջետային ֆոնդ 4 մլրդ դրամ»:
Բանախոսը նշեց, որ հետիոտներին ոչ ճիշտ տեղից անցում կատարելու համար համապատասխան տուգանքի մասին տեղեկացվել է նախապես և հարցնում է, եթե հետիոտնի նկատմամբ «մարդկային մոտցում» է ցուցաբերվում, ինչու՞ նույն «մարդկային մոտցումը» հնարավոր չէր կիրառել նաև ավտովարորդների հանդեպ: