.jpg)
Թիվ 10 ընտրատարածքում` երկու ՀԱԿ ներկայացուցիչ
Երևանի թիվ 10 ընտրատարածքում պատգամավորական թեկնածու առաջադրելու հարցն այսօր դարձել է ՀԱԿ քննարկման առարկա: Ինչպես լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀԱԿ մամուլի քարտուղար Ամեն Մուսինյանը, ՀԱԿ-ը քննարկում է որպես թեկնածու` առաջադրել Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ թիվ 10 ընտրատարածքի պատգամավորի տեղը թափուր է մնացել, քանի որ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր է դրել պատգամավորական մանդատները:
Հարկ է հիշեցնել նաև, որ նույն ընտրատարածքում պատգամավորական թեկնածություն է առաջադրել նաև «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: ՀԱԿ մամուլի քարտուղարի խոսքերով, սակայն, ՀԱԿ-ին սատարող այս կուսակցության անդամի առաջադրման հարցը չի քննարկվել: