Օբաման ու Էրդողանը կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները
30/10/2009 09:54

Օբաման ու Էրդողանը կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ս.թ.դեկտեմբերի 7-ին կայցելի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այս մասին Ռիա Նովոստի գործակալությանը հայտնել է Սպիտակ տան մամլո ծառայությունը:

«Նախագահ Բարաք Օբաման լավատեսությամբ է տրամադրված Թուրքիայի վարչապետի հետ սպասվելիք խորհրդակցություններին, որոնց ընթացքում կարծարծվեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` Աֆղանստանում և Պակիստանում ընդհանուր ռազմավարության իրականացումը», - ասված է Սպիտակ տան հաղորդագրությունում:

Սպիտակ տունը նաև հայտնում է, որ կողմերը կքննարկեն տնտեսական համագործակցության ատիվացմանը, Կիպրոսի հիմնախնդրին, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ նախագահը և Թուրքիայի վարչապետը հանդիպման ընթացքում կանդրադառնան նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման խնդրին: Հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև մարդու իրավունքների պահպանման թեման:
 

Օբաման ու Էրդողանը կքննարկեն հայ-թուրքական հարաբերությունները