OPEC-ի նավթային «զամբյուղը» դադարել է էժանանալուց
30/10/2009 16:46

OPEC-ի նավթային «զամբյուղը» դադարել է էժանանալուց

«Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (OPEC) նավթային «զամբյուղը» դադարել է էժանանալուց, երեկ նրա արժեքը մեկ բարելի դիմաց հասել է 76 դոլարի»,- ասված է կազմակերպության հաղորդագրության մեջ:

Հոկտեմբերի 29-ին «զամբյուղ»-ի արժեքը կազմել է 75.4 դոլար` մեկ բարելի դիմաց, ինչը 0.41 դոլարով ավել է նախորդ օրվա ցուցանիշից:

«Զամբյուղ»-ի ռեկորդը սահմանվել է 2008թ-ի հուլիսի 3-ին, երբ նավթի մեկ բարելը հասավ 140.7 դոլարի: 2008-ի միջին գինը կազմել է 94.4 դոլար`մեկ բարելի դիմաց:

Այս տարվա հունվարին OPEC-ի նավթի մեկ բարելի միջին գինը կազմել է 41.5 դոլար, փետրվարին`41.3 դոլար, մարտին` 45.7 դոլար, ապրիլին` 50.2 դոլար, մայիսին` 56.9 դոլար, հունիսին` 68.3 դոլար, հուլիսին`64.5 դոլար, օգոստոսին` 71.3 դոլար, սեպտեմբերին` 67.1 դոլար:
 

OPEC-ի նավթային «զամբյուղը» դադարել է էժանանալուց