.jpg)
Հայկական երաժշտության էլեմենտներ` Ք. Պենդերևցկու երաժշտության մեջ
«21-ի հեռանկարներ» 10-րդ միջազգային փառատոնի շրջանակներում արդեն երկրորդ տարին է, որ անցկացվում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշարը, և արդեն երկորրդ տարին է` Հայաստան է գալիս հայկական արմատներով, լեհ հայտնի կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քշիշտոֆ Պենդերեսկին հատուկ անդրադարձավ հայ հանդիսատեսին և նշեց, որ իր համար շատ հաճելի էր տեսնել երիտասարդ հանդիսատեսի, քանի որ Եվրոպական շատ համերգասրահներում ներկա է լինում հիմնականում արդեն ճերմակած ունկնդիրներ:
Իսկ «21-ի հեռանկարներ» փառատոնի կազմակերպիչ Ստեփան Ռոստոմյանը իր հերթին կարևորեց փառատոնի շրջանակներում «Շանհայ» հայտնի քառյակի ելույթը: Քառյակը Հայաստանում կատարել է Ք. Պենդերևսկու նոր կվարտետը, որի մեջ «կան հայկական երաժշտության հնագույն էլեմենտներ»:
«Ինչպես Պիկասոն էր նկարչության մեջ, այնպես էլ Պենդերեցկին երաժշտության մեջ`բազում ոճերի ստեղծող է»,- ընդծեց Ս. Ռոստոմյանը և հավելեց, որ երկար տարիներ էր, որ ցանկանում էին Ք. Պենդերեցկուն հրավիրել Հայաստան, սակայն չէր ստացվում, որը նաև Արամ Խաչատրյանի ցանկությունն էր, որնայժմ իրականություն է դարձել:
Նշենք նաև, որ Հայաստանում է նաև Քշիշտոֆ Պենեդերեցկու տիկինիը Է. Պենդերեցկայան. նա ամուսնուն ուղեկցում է համերգների ընթացքում: Իսկ Հոկտեմբերի 29-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոմպոզիտորին պարգևատրել է Հայաստանի պատվո շքանշանով: