ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների հետ
30/10/2009 18:17

ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների հետ

Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամլո գրասենյակը, երկրի ղեկավարը նախագահության անդամներին տեղեկացրել է, որ ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները ընթացքի մեջ են: Նշելով, որ գիտության ոլորտը շարունակում է պետության համար մնալ գերակայություն` Սերժ Սարգսյանն ասել է.

«Մեր նպատակը գիտահենք և գիտատար տնտեսության զարգացումն է, իսկ դա պահանջում է համապատասխան ուշադրություն»:

Նրա խոսքով` չնայած գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի հարուցած դժվարություններին, թե 2009, և թե 2010 թվականների պետական բյուջեներով գիտության համար նախատեսված միջոցները չեն կրճատվելու:

Ըստ աղբյուրի, նախագահ Սարգսյանը պատասխանել է նաև գիտնականներին հետաքրքրող հարցերին:
 

ՀՀ նախագահը հանդիպել է ՀՀ ԳԱԱ նախագահության անդամների հետ