.jpg)
Նադալ. «Աղասին վնաս է հասցնում թենիսին»
Ռաֆայել Նադալը հայտարարել է, որ ամենևին էլ հիացած չէ Անդրե Աղասիի խոստովանություններից: Հիշեցնենք, որ ամերիկահայ հանրահայտ թենիսիստ Աղասին վերջերս ինքնակենսագրական գիրք է հրատարակել, որում նշել է, որ ժամանակին թմրադեղեր է օգտագործել:
«Դա սարսափելի է: Ինչո՞ւ հանկարծ նա որոշեց հիմա` կարիերան ավարտելուց մի քանի տարի հետո միայն խոսել այդ մասին: Նրա խոստովանությունները վնաս են հասցնում թենիսին: Ես հավատում եմ, որ մեր մարզաձևը մաքուր է, սակայն խուլիգանները պետք է պատժվեն: Եթե Աղասին իր կարիերայի ընթացքում խախտել է կանոնները, արժե պատժել նրան»,- Նադալի խոսքերը մեջբերել է «Reuters» գործակալությունը: