Արթուր Աբրահամ. «Վալուևը կհաղթի Հեյին»
30/10/2009 20:20

Արթուր Աբրահամ. «Վալուևը կհաղթի Հեյին»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջինքաշային կարգում IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը կարծում է, որ գերծանր քաշային կարգում WBA-ի վարկածով աշխարհի չեմպիոն ռուսաստանցի Նիկոլայ Վալուևը կհաղթի բրիտանացի Դևիդ Հեյին: Հիշեցնենք, որ այս մարզիկների միջև մենամարտը տեղի է ունենալու նոյեմբերի 7-ին, գերմանական Նյուրնբերգում:

«Կարծում եմ, որ Նիկոլայը կհաղթի: Հյուի համար դժվար կլինի ծանր քաշային կարգից տեղափոխվել գերծանր կարգ և մենամարտել այնպիսի տվյալներ ունեցող բռնցքամարտիկի հետ, ինչպիսին Վալուևն է: Կարծում եմ, որ մարտի վերջնամասում Հեյը կհոգնի: Նա, անկասկած, լավ բռնցքամարտիկ է, սակայն ես վստահ եմ, որ Նիկոլայն ամեն ինչ ճիշտ կանի և կվերահսկի ողջ մենամարտի ընթացքը»,- Արթուր Աբրահամի խոսքերը մեջբերել է boxingscene.com-ը:

 

Արթուր Աբրահամ. «Վալուևը կհաղթի Հեյին»