.jpg)
Անրին կարող է խաղալ «Ռուբինի» դեմ
Հարձակվող Տյերի Անրին գործնականում ապաքինվել է վնասվածքից, որի պատճառով ստիպված էր բաց թողնել կատալոնյան «Բարսելոնի» վերջին մի քանի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է goal.com-ը, Անրին վերսկսել է մարզումներն ընդհանուր խմբում: Մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի իսպանական Պրիմերայի` շաբաթ օրը կայանալիք խաղին` ընդդեմ «Օսասունայի»:
Ավելացնենք, որ նոյեմբերի 4-ին «Բարսելոնը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում կհանդիպի Կազանի «Ռուբինի» հետ, որին տնային խաղում զիջել է 1:2 հաշվով:
Իսպանական լրատվամիջոցներն անդրադարձել են նաև ֆրանսիացի ֆուտբոլիստի և թիմի գլխավոր մարզիչ Խոսեպ Գդարդիոլայի միջև առկա խնդիրներին: Ըստ AS թերթի տարածած տեղեկատվության` Գվարդիոլան նախապատվությունը տալիս է իր հայրենակից Պեդրոյին, ինչը լիովին համապատասխանում է ակումբի քաղաքականության ոգուն: Ի դեպ, 32-ամյա Անրին «Բարսելոնում» ամենատարեց ֆուտբոլիստներից մեկն է: Նրան գերազանցում է միայն Խոսե Մանուել Պինտոն, ով 33 տարեկան է:
Առկա իրավիճակը հիմքեր է տալիս` եզրակացնելու, որ Անրին ամռանը կտեղափոխվի ԱՄՆ, որտեղ նրան ջերմորեն կընդունեն «Նյու Յորք Ռեդ Բուլզի» սեփականատերերը: