.jpg)
Ջերարդը կարող է վիրահատվել
Անգլիական «Լիվերպուլի» կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը կարող է վիրահատության ենթարկվել` աճուկի վնասվածքից ազատվելու համար: Այս մասին տեղեկացնում «Daily Mail»-ը: Ֆուտբոլիստը վնասվածք է ստացել մոտ երեք շաբաթ առաջ` աշխարհի 2010 թ. առաջնության ընտրական խաղում, որում Անգլիայի ընտրանին մրցակցում էր Ուկրաինայի թիմի հետ:
Ավելացնենք, որ Ջերարդը հաստատ չի մասնակցի «Ֆուլհեմի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպմանը: «Լիոնի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղում Ջերարդը 25 րոպե անցկացրեց խաղադաշտում, սակայն արդյունքում միայն խորացրեց վնասվածքը:
Անհանգստացած Ջերարդի վերականգնման երկարատև գործընթացից` «Լիվերպուլի» ղեկավարությունը չի բացառում, որ հարկ կլինի դիմել վիրաբուժական միջամտության: