.jpg)
Վրացի ֆուտբոլիստը հետաքրքրում է «Պարմային»
Վրաստանի ազգային հավաքականի և Հայֆայի «Մակկաբիի» 23-ամյա հարձակվող Լադո Դվալիշվիլու ծառայություններով հետաքրքրվում է «Պարման»: Իտալական «Պարմայի» ներկայացուցիչները ֆուտբոլիստի խաղին հետևել են Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում Թուրինի «Յուվենթուսի» հետ հանդիպման ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «Սպորտ Էքսպրեսը»:
Վրաստանի առաջնության նախկին լավագույն ռմբարկուն Իսրայել տեղափոխվելուց առաջ հանդես է եկել «Սկոնտոյում»: Ազգային հավաքականում նա անցկացրել է 7 խաղ և խփել 4 գոլ: Իսրայելի առաջնությունում մասնակցել է 6 հանդիպման և դարձել 6 գոլի հեղինակ:
Ավելացնենք, որ «Յուվենթուսի» հետ պատասխան խաղում Դվալիշվիլու գործողություններին կհետևեն իտալական մի քանի ակումբների ներկայացուցիչներ: