Քրիշտիանու Ռոնալդուն շարք կվերադառնա նոյեմբերի կեսերին
30/10/2009 20:21

Քրիշտիանու Ռոնալդուն շարք կվերադառնա նոյեմբերի կեսերին

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն հաստատ չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի խմբային փուլում իտալական «Միլանի» հետ արտագնա հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է footballpress.net-ը:
Բժշկական վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ պորտուգալացու վերականգնումը չի ընթանում այն տեմպով, որը կանխատեսում էին «Արքայական թիմի» բժիշկները: Այսպիսով` Ռոնալդուն, ըստ նոր դիտարկումների, խաղադաշտ կարող է վերադառնալ միայն նոյեմբերի կեսերին:
 

Քրիշտիանու Ռոնալդուն շարք կվերադառնա նոյեմբերի կեսերին