.jpg)
Հայաստանը ներկայացված է խառը մենամարտերի մրցաշարում
Այսօր Դոնի Ռոստովում մեկնարկել է խառը մենամարտերի «Ազգերի համագործակցության գավաթ» միջազգային մրցաշարի երրորդ փուլը: Մրցաշարին մասնակցելու են Սանկտ Պետերբուրգի երկու, Մոսկվայի և Դոնի Ռոստովի մեկական թիմեր, ինչպես նաև Հայաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի և Բելառուսի ներկայացուցիչները: Մրցաշարը կտևի մոտ մեկ ամիս:
Ինչպես Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանի ընդհանուր մենամարտերի ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը, մեր պատվիրակությունն առաջին անգամ չէ հանդես գալիս Դոնի Ռոստովում, լիովին հարմարվել է տեղի մթնոլորտին և հաղթանակ տոնելու լուրջ հնարավորություններ է պահպանում: