ՖԻՖԱ-ն հրապարակել է «Լավագույն ֆուտբոլիստի» հավակնորդների ցուցակը
30/10/2009 20:03

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Լավագույն ֆուտբոլիստի» հավակնորդների ցուցակը

Ֆուտբոլի համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է այն 23 խաղացողների ցուցակը, ովքեր պետք է հավակնեն 2009 թ. աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Հաղթողը կորոշվի ազգային հավաքականների գլխավոր մարզիչների և ավագների միջև անցկացվող հարցման արդյունքում: Նրա անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 21-ին:

Այսպիսով` հավակնորդների թվում են հայտնվել Միքայել Բալլակը («Չելսի»), Ջանլուիջի Բուֆոնը («Յուվենթուս»), Իկեր Կասիլյասը («Ռեալ»), Քրիշտիանու Ռոնալդուն («Ռեալ»), Դիեգոն («Յուվենթուս»), Դիդյե Դրոգբան («Չելսի»), Մայքլ Էսյենը («Չելսի»), Սամուել Էտո’Օ-ն («Ինտեր»), Սթիվեն Ջերարդը («Լիվերպուլ»), Տյերի Անրին («Բարսելոն»), Զլատան Իբրահիմովիչը («Բարսելոն»), Անդրես Ինյեստան («Բարսելոն»), Կական («Ռեալ»), Ֆրենկ Լեմպարդը («Չելսի»), Լուիս Ֆաբիանոն («Սևիլիա»), Լիոնել Մեսսին («Բարսելոն»), Կառլես Պույոլը («Բարսելոն»), Ֆրանկ Ռիբերին («Բավարիա»), Ուեյն Ռունին («Մանչեսթեր Յունայթեդ»), Ջոն Տերրին («Չելսի»), Ֆեռնանդո Տորրեսը («Լիվերպուլ»), Դավիդ Վիլյան («Վալենսիա») և Խավին («Բարսելոն»):

Հիշեցնենք, որ 2008 թ. մոլորակի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել պորտուգալացի Քրիշտիանու Ռոնալդուն:

 

ՖԻՖԱ-ն հրապարակել է «Լավագույն ֆուտբոլիստի» հավակնորդների ցուցակը