Ավանդական կուսակցությունները համագործակցում են
30/10/2009 17:45

Ավանդական կուսակցությունները համագործակցում են

«Վերջին ամիսների ընթացքում սփյուռքի տարբեր գաղութներում երեք ավանդական կուսակցությունները` Ռամկավար ազատական կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը բազմաթիվ համատեղ հայտարարություններ են ստորգրել, բազմաթիվ համատեղ ակցիաներ և միջոցառումներ են կազմակերպել, որոնք, հիմնականում, նվիրված են եղել հայ-թուրքական հարաբերությունների ներկա փուլին, արձանագրություններին և Ղարաբաղյան հարցին»,- ԱԺ-ում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը:

Այդ հանդիպումների թվում Վ. Հովհաննիսյանը նշեց նաև օրերս Երևանում` ՀՅԴ բյուրոյում, տեղի ունեցած երեք ավանդական կուսակցությունների հանդիպման մասին: Նա միանգամայն բնական համարեց համագործակցությունը ավանդական կուսակցությունների միջև` ընդգծելով, որ ծրագրային դրույթները` Հայ դատին և ազգային հարցերին վերաբերող, շատ մոտ են իրար:

Վ. Հովհաննիսյանը տեղեկացրեց նաև, որ հանդիպումների ժամանակ քննարկվել է հետագա համագործակցության ձևաչափը, համատեղ միջոցառումների և գործողությունների իրականացումը Սփյուռքում և Հայաստանում:
 

Ավանդական կուսակցությունները համագործակցում են