«Երևան-Կիև-Տրանզիտ»` հայ-ուկրաինական  աստղային դուետներ
30/10/2009 11:54

«Երևան-Կիև-Տրանզիտ»` հայ-ուկրաինական աստղային դուետներ

Ուկրաինացի աստեղերը կերգեն հայերեն: Ինչպես հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները «Երևան-Կիև-Տրանզիտ» նախագծի շրջանակներում ուկրաինացի աստղերը հայ աստղերի հետ հանդես կգան դուետով և կերգեն հայկական երգեր: Լինելու են տարբեր ժանրի երգեր` հայկական էստրադայից, 70-80-ական թվակնների հիթերից, ժողովրդական երգերից, ռոմանսներից և այլն:

Նախագծի շրջանակներում առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 31-ին «Ուկրաինա» մշակույթի և արվեստի ազգային պալատում: Համերգը կվարեն `Հրանտ Թոխատյանը և Ալեքսանդր Ցեկալոն:

Համերգը կանցկացվի Կիևում, իսկ հետագայում հնարավոր է Երևանում և ԱՊՀ-ի այլ մեծ քաղաքներում:

 

 

«Երևան-Կիև-Տրանզիտ»` հայ-ուկրաինական աստղային դուետներ