Արթուր Աբրահամը վարակվել է գրիպի ծանր տեսակով
30/11/2009 21:00

Արթուր Աբրահամը վարակվել է գրիպի ծանր տեսակով

Արթուր Աբրահամի և Անդրե Դիրելլի միջև պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգի գերմրցաշարի շրջանակներում կայանալիք մենամարտը, որը պլանավորված է հունվարի 23-ին, կարող է հետաձգվել և տեղի ունենալ մարտի 7-ին` կապված հայ բռնցքամարտիկի հիվանդության հետ: Այս մասին տեղեկացնում է boxingtalk.com-ը` հենվելով Աբրահամին մոտ կանգնած աղբյուրների տրամադրած տեղեկությունների վրա: Ներկայումս Արթուրը վարակված է գրիպի ծանր տեսակով և, ամենայն հավանականությամբ, չի հասցնի պատրաստվել հունվարին պլանավորված հանդիպմանը:


 

Արթուր Աբրահամը վարակվել է գրիպի ծանր տեսակով